Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեր թուլությունն այս ռեժիմի միակ հենարանն է

Մեր թուլությունն այս ռեժիմի միակ հենարանն է
18.10.2024 | 11:01

Գործող վարչապետը պնդում է, որ եթե մեր ազգային անվտանգության առաջին երաշխիքը բանակն է, ապա դա նշանակում է, որ մենք չունենք անվտանգության համակարգ, իսկ դրանից առաջ ասում էր, որ Կիրանցում տնկած սյուներն են մեր անվտանգության երաշխիքը, նկատի ունենալով, որ դա մի սահման է, որը ճանաչում են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը:

Մի կողմ դնենք այն, որ ներկա աշխարհակարգի պայմաններում, ավելի ճիշտ, աշխարհակարգի փլուզման պայմաններում որևէ սահմանային սյուն երաշխիք չէ: Այդ սյուները չփրկեցին այսօրվա Լիբանանը, ժամանակին չփրկեցին Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան և բազմաթիվ այլ երկրներ «դեմոկրատական», «կոմունիստսկան», «սիոնիստական» ագրեսիաներից։ Մի կողմ դնենք նաև այն, որ պաշտոնական Բաքուն Հայաստանը հայտարարել է Արևմտյան Ադրբեջան, և սահմանային սյուները չեն կարող անվտանգության երաշխիք ծառայել:

Քննարկենք գործող վարչապետի թեզն այլ տեսանկյունից, թե ինչու նա չի ուզում ունենալ, օրինակ, մի բանակ, որը, անվտանգության այլ համակարգերին զուգահեռ, լինի կարևորագույներից մեկը:

Մարտունակ բանակը նշանակում է ունենալ.

1. սպայական կազմ, գործող սպայական պատվի ու հայրենասիրության գաղափարների վրա,

2. կրթական համակարգ, որտեղ դաստիարակվում է հայրենասիրություն ու դրա համար անհրաժետ արժեքային համակարգ,

3. ռազմարդյունաբերական համակարգ,

4. ազատ մտածող ու արժանապատիվ քաղաքացիներ,

5. արդյունավետ ու կազմակերպված Սփյուռք, որի կազմավորման գործում մեծ է պետությանը դերը,

6. Եկեղեցու նման ցանցային կառույցը, որին պետք է պետությունն օժանդակի:

Ցուցակը կարելի է երկար շարունակել, սակայն այստեղ մի առանցքային խնդիր կա. արժանապատիվ սպան, ուսուցիչը, քաղաքացին, գիտնականը, Սփյուռքի ակտիվ անդամը, արդյունավետ եկեղեցին չեն հանդուրժի գործող վարչապետին ու նրա թիմին: Աշխատող անվտանգային համակարգը, իր բոլոր բաղադրիչներով, ու այս կառավարությունն անհամատեղելի երևույթներ են:

Միայն ներկայիս թույլ, արժանապատվությունից զուրկ, արտաքին վտանգից սարսափող հասարակությունն իր ձայնը կտա ներկայիս վարչախմբին:

Մեր թուլությունն այդ ռեժիմի միակ կենսական հենարանն է, դրա համար էլ սահմանային սյան մոգական ուժի մասին մտքի մորմոքը կարողանում է գործող կառավարության իշխանությունը պահպանել։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3820

Մեկնաբանություններ